Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է
Մատաղ կրծքի տակ.
Աչքերի մթնում փայլատակում է
Կենդանի կրակ. 5
Հեշտախտի տապից այրվող շրթունքը
Խոսում են անբան,
Եվ արբեցնում է անույշ բուրմունքը
Նորա թարմության.
Եվ այս բոլորը քեզ պատմում են ճոխ 10
Սիրո գաղտնիքը,
Բայց, ափսո՛ս, չըկա նաև մի պատմող,
Թե այս աղջիկը
Տերն է պոետի
Հոգու և սրտի։