Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Սըրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՜խ, ի՜նչ կըլինի
Հանկարծ հայտնըվես
5 Եվ, թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ։
Միայն թե տեսնեմ
10 Պատկերըդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՜նց եմ կարոտել։

124