ամենից ավելի՝ Նվարդ Թումանյանի և Արամ Ինճիկյանի ջանքերով։ Նրանք, Սիմակ Սահակյանի (պատասխանատու խմբագիր) և Ստեփան Զորյանի հետ միասին, եղել են նաև խմբագրական կոլեգիայի անդամներ։
Հովհ. Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակությունը նշանակալի երևույթ էր ոչ միայն թումանյանագիտության, այլև ընդհանրապես սովետահայ բնագրագիտության պատմության մեջ։ Ճիշտ է, 1920—30-ական թթ. եղել էին առանձին հայ դասականների երկերի ժողովածուներ, որոնք իրենց բնույթով մոտենում էին գիտական հրատարկության սկզբունքներին ու պահանջներին, ինչպես Վահան Տերյանի երկերի քառահատորյակը Պ. Մակինցյանի խմբագրությամբ (1923—25), Միսաք Մեծարենցի Երկերի լիակատար ժողովածուն մեկ հատորով, Վ. Ալազանի Ն Վ. Նորենցի խմբագրությամբ (1934), Հակոբ Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուն 11 հատորով, որի հրատարակությունն սկսվեց 1931 թվականից։ Թումանյանի երկերի հրատարակության հետ գրեթե միաժամանակ սկսվեց նաև Միքայել Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի տպագրությունը չորս հատորով (1940—1949): Սակայն, առանց չափազանցնելու, կարելի է ասել, որ Հովհ. Թումանյանի երկերի առաջին գիտական հրատարակությունը հատկապես բարդ և դժվարին գործ էր։ Առաջին անգամ էր հայ նոր գրականության բնագրագիտությունը գործ ունենում քանակով այդքան շատ ու բազմազան տպագիր ու ձեոագիր (այն էլ՝ մեծ մասամբ սևագիր) նյութերի հետ, որոնց հավաքումը, վերծանումն ու համակարգումը կապված են հսկայական դժվարությունների հետ։ Թումանյանի երկերի բնագրերը հրատարակության են պատրաստվել ձեռքի տակ եղած սկզբնաղբյուրների ստուգման և համեմատության հիման վրա։ Բացի հիմնական (կանոնիկ) բնագրերից հրապարակվել են նաև նրանց նախնական տարբերակները, զանազան հրատարակությունների ու ձեռագրերի մեջ եղած տարբերությունները։ Այս ճանապարհով վեցհատորյակի մեջ առաջին անգամ հավաքվեցին ու հրատարակվեցին բազ-
12