Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 Կերթամ էնտեղ նըրան կասեմ,
Որ սոված եք, իմ բալեք,
Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ,
Որ դուք ուտեք, լաց չըլեք…

Մանուկները գոռում, գոչում,
30 Լալիս էին աղեկեզ.
— Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

Բայց չէր լսում էլ ականջը
Բազմաչարչար մայրիկի,
35 Աչքը փակեց նա հավիտյան
Գընաց, որ հաց ուղարկի։

144