Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցի, գընա, 5
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի 10
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վըրից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից 15
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին։—
Ես էլ էնպես, 20
Նորեկ տարի,—
Մի խոտ, մի բույս,
Ո՛չ ավելի։