Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐԿԱՐ ԳԻՇԵՐՆԵՐ


Տանջվում եմ անքուն գիշերն անկողնում,
Տանջվում հուսահատ, վաստակած, տըկար,
Եվ մըտքերն հոգիս հանգիստ չեն թողնում,
Եվ գիշերը մո՜ւթ, գիշերը երկար։

5 Ա՜խ, մի ժամանակ, և դեռ նոր էր այն,
Մայրական գիրկ էր աշխարքն ինձ համար,
Հըրճվանքը սըրտիս չէր թըվում ունայն,
Ոչ գիշերն այսպես տաղտկալի, երկար։

Էհ, անցա՜վ, գնա՜ց. և՛ ցընորք, և՛ սեր,
10 Ե՛վ ույժ, և՛ եռանդ— կորավ՝ ինչ որ կար,
Եկան սև օրեր ու ծանըր հոգսեր
Ու դարձրին այսպես գիշերը երկար։

Տանջվում եմ անքուն այժըմ անկողնում,
Եվ հուսակըտուր, հոգնած, ուժասպառ
15 Նայում եմ, նայո՜ւմ, դեռ չի լուսանում.
Ա՜խ, այս գիշերներն ինչքա՜ն են երկար։

164