Տե՜ր, մինչև ե՞րբ մեր աչքերը քեզ մընան. Մեր գույժն հասավ հեռո՜ւ-հեռու ազգերին, Աշխարհ լըցվեց մեր աղաղակ, մեր կական, Ու չի անցել մեր տանջանքը տակավին։ 5 Ինչո՞ւ, աստվա՛ծ, որբե՞րն արդյոք հայրական Գութըդ կօրհնեն կոտորածի էս ձորում, Թե՞ տարագիր պանդուխտները կըպատմեն Ողորմությունդ օտար-օտար ափերում։ Մի՞թե, աստվա՛ծ, դեռ բավական չըտեսար 10 Էսքան ավեր, վիշտ ու ցավեր, հեծություն, Մի՞թե, աստվա՛ծ, հաճելի չեն քեզ համար Աղոթք ու սեր, կյանք ու տաղեր զըվարթուն։