Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՐԱԿԱՆԱԿԱՆ «ՄԱԶԱՆԴԱ»

(Նվեր իմ բարեկամ Ղ. Աղայանցին)

Այսքան երազ, որ մենք հայերս
Ընդունակ ենք տեսնելու,
Պարզ է, որ շատ սազում էր մեզ
Լավ երազգիրք կազմելու։

5 Եվ գրքերից՝ միշտ հայ ազգը
Երազգիրքն է շատ հարգում,
Ինչպես կազմող տեր-հոր ազդը
Ցույց է տալիս Մըշակում։

Տեր-հայրն այնտեղ ասում է, որ
10 Էլ չթողին երազգիրք.
Ամեն կողմից ուղարկում են
Շատ նամակներ ու խնդիրք…

Երազգիրքն է, ասում է նա,
Հայի ոսկի ընկերը…
Եվ սրանում կասկած չըկա—
15 Փաստ է ասում տերտերը։

Երազգիրքը չի կարելի
Տալ ապառիկ ոչ մի հատ…
(Ինչ ապառիկ, երբ մի բանի
Մուշտարի կա այսքան շատ)։

20 Դեհ, իմ անգին Ասլան-Ապեր,
Արի թողնենք ամեն ձիրք.

171