Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ չըգրենք երգ ու վեպեր,
Շինենք մի լավ երազգիրք։

25 Ա՞խ, եթե մենք գեթ մի-մի հատ
Երազագիրք հորինենք,
Այնուհետև գրչով ապրող
Կարգին գրող կըլինենք։

Էլ չենք ծախիլ մեր գրքերը
30 Ութսունուհինգ տոկոսով,
Կոպեկ կոպեկ առնիլ փողը,
Այն էլ՝ կանխիկ միայն կիսով։

Տեր-հոր նման քսան տողից
Երկար մի ազդ կըգրենք,
35 Մինչև նոր տիպն ընթերցողից
Համբերություն կըխնդրենք…

Եվ մեր գործից երբ կըստանանք
Այսպես առատ վարձ ու փող,
Նոր կըտպենք ավելի թանկ,
40 Եվ ավելի մեծ ու ճոխ։

Իսկ երբ տանենք գրախանութ,
Էլ չենք կանգնիլ լուռ ու խեղճ.
Հայի ոսկի ընկերն է սա.
Ոչ ապառիկ և ոչ զեղչ…

45 Ապրիս, տեր-հայր, ինչ լավ գիտես
Մեր հայ ազգի ճաշակը.
Թե չէ՝ մենակ պարծենալով
Զահլա տարավ Մըշակը։

172