Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր.
Վիշտս ու ես ենք արթուն մենակ
Եվ ուզում ենք մի լավ հիշել,
Թե ո՛րտեղից իրար գըտանք։

5 — Ասա՛, իմ վիշտ, իմ սև թախիծ,
Ա՛յ անբաժան կյանքիս ընկեր,
Դու ո՞ր օրից կամ ո՞րտեղից,
Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել…

Ու գալի՜ս են սև-սև հուշեր…
10 Տըխո՜ւր գիշեր, տըրտո՜ւմ գիշեր…

174