Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՕՐ. Մ.-ԻՆ

Նայում եմ քեզ… միտս է գալիս,
Որ տեսել եմ ուրիշ մի տեղ՝
Կապուտաչյա, թարմ ժպտալիս
Ու զարդարված այդպես շքեղ։

5 Հա՜… դու չէիր. այն քեզ նման
Մի ծաղիկ էր, որ ես տեսա…
Ես այն տեսա վա՜ղ— մի գարնան…
Է՛հ, դո՛ւ ծաղկիր… թոռմել է նա…

179