Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Երնեկ թիթեռ ես լինեի,
Անհոգ թիթեռ գարունքի,
Ոչ ցավն ու վիշտն իմանայի,
Ոչ անջատումն այս կյանքի։

5 Բայց հեք թիթեռ— ողջ օրն ահա
Ման է գալիս եղկելին,
Ոչ մի ծանոթ թըփի վըրա
Էլ չի գտնում ընկերին։

184