Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի,
Կանչում եմ հուշերն անցած օրերի,
Փընտրում եմ նըրա պատկերը կարոտ
               Իմ մըտքո՜ւմ… ինձ մո՜տ…

5 Եվ ահա զըվարթ ծիծաղը հընչում…
Ցոլում են աչքերն… ըզգեստը շըրշում…
Լըսվում են արագ քայլերը ծանոթ…
               Իմ շո՜ւրջը… ինձ մո՜տ…

Բայց, ա՜խ, միմիայն չի գալիս կըրկին
10 Իմ էն լիասիրտ հըրճվանքը նախկին…
Ու նըստած եմ ես ժայռին նորից նոր
               Տըխո՜ւր, գըլխակոր։

199