25
Էն, որ սարերն էր հասել,
Քամին եկավ գում արավ,
Էն, որ ձորերն էր անցել,
Հեղեղն ելավ ու տարավ,
Ա՛յ քուրիկնե՜ր, 30
Ա՛յ հավքե՜ր։
Բ
Էլ ո՞նց անեմ, էլ ի՞նչ անեմ էն բընում.
Հանգիստ չունեմ, դադար չունեմ էն բընում։
Զօրը մենակ՝ չեմ դիմանում էն բընում,
Գիշերն անտակ՝ չի լուսանում էն բընում, 35
Անցած օրերն եկել նորից էն բընում,
Գել են դառել, ուտում են ինձ էն բընում.
Էլ չի մընում իմ սըրտիկը էն բընում,
Ցավով լիքը, լացով լիքը էն բընում։
Գ
— Սև կաքավիկ, ո՞ւր պիտի դու նըստես հիմա։ 40
— Չորուկ բարդի ծառի վրա։
— Սև կաքավիկ, թե որ նըրա տերը գա՝ ո՞ւր։
— Լացող ուռու ճյուղքին տըխուր։
— Սև կաքավիկ, էն տեղից էլ քշեն որ քե՞զ։
— Կըրակ կըլնեմ, կէրեմ ինձ ես…
Դ
45
Վա՜յ կաքավիկ,
Սև կաքավիկ,
Չալիկ-մալիկ
Սիրուն հավիկ։