Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու
Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով…

25 Անպատում վըշտով վերըստին նայեց
Իմ էս մեծ սըրտին՝ աշխարհքից էլ մեծ,—
Անսահմա՜ն աշխարհք, և սեր ընդհանուր
Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր…

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—
30 Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…