Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
(հոդվածի փոխարեն)

Երբ խոսում են Վըրաստանի
Թըշնամանքից արյունոտ,
Զարմանք է ինձ պատում հայտնի,
Եվ խորին ցավ, և ամոթ։

5 Ո՞չ ապաքեն գիտեն նըրա
Ոսոխները մինչ անգամ,
Աղ ու հացն է սիրել միշտ նա,
Միշտ աշխարհքին բարեկամ։

Թեև պատած հազար վերքով
10 Շատ ցավեր է նա տարել,
Բայց խաչակիր իրեն ձեռքով
Դեռ ոճիր չի կատարել։

Եվ իր ձեռքը եթե համառ
Տարածում է հին վըկան,
15 Ոչ թե դաժան գործի համար,
Այլ դեպ պայծառ ապագան։

Եվ ի՞նչպես չեն տեսնում ոմանք
Նըրա ընթացքն աննըկուն,
Ո՞նց են ասում.— իր բախտի տակ
20 Նա ընկել է անկանգուն։

Ո՞չ ապաքեն Կովկասն անսաստ
Պատ է կանգնած մինչ երկին,

286