Կանցնեն օրերն, Անուշ ջան, Կանցնի քո հերն, Անուշ ջան, Ու կըտանի իրեն հետ Իր ցավն ու սերն, Անուշ ջան։ 5 Ցավը՝ անտակ ծովի պես, Սերը՝ անհագ սովի պես. Ծովի միջին ու սովի՝ Անբախտ Սայաթ-Նովի պես։