Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Քոշաքարում ես վազել եմ
Եղնիկի հետ երազ, Անուշ,
Զըմրուխտ սարում երազել եմ
Չընաշխարհիկ երազ, Անուշ։

5 Զըմրուխտ սարը ամպ է պատել,
Իմ արևի լույսը վատել,
Աստծուն խնդիրք արի շատ էլ՝
Ինձ չըտըվեց մուրազ, Անուշ։

Իմ մուրազը շատ էր շըքեղ,
10 Դըրախտ պիտեր քաղաք ու գեղ.
Երգը հոսեր հառաչքի տեղ,
Սերն ու բարին՝ Արազ, Անուշ։

Շատն են եկել էսպես անցել,
Հազար ափսոս էն մարդկանց էլ.
15 Ես էլ կերթամ, վեր եմ կացել,
Էսքան վաղ ու վըռազ, Անուշ։

296