Այս ի՞նչ ձայն է գալիս բարձրից, այս ի՞նչ կռռոց է տխուր,
Այն ի՞նչ շղթա վեր եթերքում, սլանում է դեպի ո՞ւր.
Ա՜խ, քեզ տեսնեմ, սիրուն կռունկ, անցյալ գարնան է՜յ իմ հյուր.
Ինչո՞ւ նախկին բնեդ ելար, դեպ մեզ իջար, ա՜խ, ի զուր… 5
Կռունկ, ի տար, օ՜ն,
Դեհ, դեպի Տարոն
Թռի՛ր, սլացի՛ր,
Գնա հեռացիր։
Ա՛յ, ծիծեռնակն էլ եկել է, տեղ չի գտնում բուն շինի, 10
Օճորք չըկա, ողջ քանդվել են, ավերակումն ի՞նչ անի.
Քեզնից վերև, տե՛ս, արծիվը պտտվում է, զգույշ կացիր,
Սիրուն կռունկ, խախալ արա, գութան արա ու դարձիր.
Կռունկ, ի տար, օ՜ն
<Դեհ, դեպ ի Տարոն 15
Թռի՛ր, սլացի՛ր
Գնա հեռացիր։>
Ես էլ պետք է ձեռքս առնեմ ջախջախ քնարս ու քեզ մոտ
Այս ավերակ պատի տակին կուչ գամ մինչև առավոտ.
Հնչե քնարս, թող վշտաձայն, խոսե սիրտս այս ցավոտ. 20
Ա՜խ, գիշերը տարի դառնար, չըլուսանար առավոտ.
Կռունկ, ի տար, օ՜ն,
<Դեհ, դեպի Տարոն