Մյուս օրն եկավ հայր-քարտուղար—
Տելեգրաֆիստ Մոյինյանը, 55
Թե այս թղթերն առ հետդ տար
Ու գիշերն գրիր տանը։
Ասի՝ տեր հայր, ես չեմ կարող,
Խնդրեմ գտեք ուրիշ գրող։
Բայց տեր հայրը և նրա հետ 60
Ամբողջ խումբը ներքինեաց
Բացատրություն, բացատրություն
Պահանջեցին զայրագնաց։
Բացատրեցի— ահա թե ինչ.
Դուք էլ տեսնում եք տկար եմ, 65
Տկարությունս ասենք ոչինչ,
Սպասեցեք գործերն շարեմ։
(Գիտես, եղբայր իմ, քարի պես
Առողջ կուրծքս ոնց մաշեցի…
Ա՜խ, կարճատես [միամտություն] 70
Ինչ տանջանք էր, որ քաշեցի…).
Գրությունը վերատեսչի,
Որ կուտած են,
Նույնպես շտատը քաղաքի
Հրամայված է վերջացնել։
75
Ես էլ ունեմ իմ անձնական
Գրելիքը նամանավանդ,
Հանգստանալն էլ չեմ ասում,
Տանը ունենք երկու հիվանդ.
(Հակառակին այդ օրերում 80
Տագնապի մեջ տենդական,
Ոտանավորներս էի գրում
Որ ուղարկեմ տպագրության),