Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ո՛Չ, ԷԼ ԵՐԳԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԵՍ

Անմիտները մտան պարտեզ—
Ամբողջ բուրմունք ու գարուն,
Ու չիմացան— ինչո՞ւ այնպես
Եվ անուշ էր, և սիրուն։

5 Ու ոտքեցին, ու ճմլեցին
Ծաղիկները [բուրավետ],
Ու չիմացան— ինչ եղավ գեղն
Եվ բուրմունքը նորա հետ։