Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Պաչոտնու հարգը էլ չեն ճանաչում—
            Ա՜խ, էս ինչ ցավ էր,
60 <Ափսո՜ս Շուլավեր։>

Առաջ ժամանակ ամեն պաշտոնում
Պաչոտնի մարդ էր ընտրված լինում
Հարուստ ու դիրքով, մազով ու միրքով—
Գործն էլ տանում էր պաչոտնու կարգով.
65 Ա՜խ, ինչպես լավ էր,
            <Էն վախտ Շուլավեր։>

Էնպես վախտի ենք հիմի պատահել—
Նոր ձվից ելած ամեն մի ջահել,
Որ գլխին ճերմակ մի մազ չունի դեռ
70 Դառնում է գեղի սուդիա-տանուտեր—
            Ա՜խ, էս ինչ ցավ էր,
            <Ափսո՜ս Շուլավեր։>

366