Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գինի էր առնում իր փողի շահում,
Մեծ էր թե ինչ որ— այն էր գյուգյումը,
Ո՞վ դեմ կըխոսեր— թեկուզ մտքումը—
            Ա՜խ, ինչպես լավ էր,
30 <Էն վախտ Շուլավեր։>

Հիմի աղքատի— հարուստի համար
Բերել են մի չափ շինել հավասար,
Վրան էլ գեղի պեչատն են զարկել,
Պետք է նրանով շիրա հավաքել։
35 Էս ինչ նոր ցավ էր—
            <Ափսո՜ս Շուլավեր։>

Գեղի քյասիբին պապական ծեսով
Փող էինք տալիս 60 տոկոսով—
Դեռ խեղդում էինք պարտքերի տակին
40 Եվ հետո խլում տունը կամ այգին—
            Ա՜խ, ինչպես լավ էր,
            <Էն վախտ Շուլավեր։>

Ասում են հիմի զակոն է եկել,
Որ այս տեսակ բան թե անենք մեկ էլ՝
45 Վինավաթ կըլնենք ու Սիբիր կերթանք.
Հապա էլ ինչո՞վ անենք աշխատանք—
            Ա՜խ, էս ինչ ցավ էր—
            <Ափսո՜ս Շուլավեր։>

Ախ, մի ժամանակ մեր ամբողջ գյուղը
50 Գիտեր պաչոտնու ահն ու երկյուղը—
Գիտեր, որ մենակ պաչոտնին էր մարդ,
Մյուսները նրան կամ ծառա, կամ պարտ.
            Ա՜խ, ինչպես լավ էր,
            <Էն վախտ Շուլավեր։>

55 Հիմի, տեր աստված, այս ի՞նչ է դառել,
Աղքատ և գյադա լեզու են առել,
Խոսում են, վիճում, դատում, պահանջում—