Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Հայոց ապաբախտ գրողը նըստած
Ու միտք էր անում.— ինչ անեմ, աստված,
Թերթը փող չունի,— վարձ չի վըճարում,
Գիրքն առնող չունի,— գիրք չի վաճառվում,
5 [Անվարձ ու անհաց] ես ի՞նչպես գըրեմ.
Սակայն… բան չըկա, պետք է համբերեմ.
Երբ որ լրանա 40 տարի,
Ազգը հոբելյան պիտի կատարի։
— Կախարդական այն աշխարհում երջանիկ,
10 Ուր ապրում են երազները…
— Էդ ի՞նչ ես նըստել, այ… մարդ
.    .    .    .    .    .    Անհոգ ու անդարդ,
Եկել են ահա ձմեռվան օրեր,
Պետք են մեզ պաշար, ձմեռվա շորեր։
15 — Ինձ մի՛ խանզարիր, հեռացիր, ա՛յ կին.
Կըլինի անշուշտ ամենն իր կարգին.
Դու միայն սպասիր 40 տարի…
Ազգը հոբելյան պիտի կատարի…
— Կախարդական այն աշխարհում երջանիկ,
20 Ուր ապ…
— Հայրի՜կ, ներս մըտավ ուսանող որդին.
Ի՞նչ ասեմ հիմի ես իմ վարպետին.
Ասում էր՝ էգուց էլ դպրոց չըգա,
Ով փող չըբերի, ուսման վարձը տա։
25 — Հա՛, որդի, կըտանք, իրավ ես ասում.
Վարպետն էլ է մարդ, ապրել է ուզում…
Բայց թող սպասի 40 տարի…
Ազգը հոբելյան պիտի կատարի…
Ո՞րտեղ մնացի… ա՛յ քու վարպետը
30 [Ջըհանդամ] գընա, հենց դու էլ հետը…

377