Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



«Կախարդական այն աշխարհում երջանիկ,
Ուր …»։
— Պարոն, դուք երբ որ ունեիք կարիք,
Էնքան բան թողի ես ձեզ ապառիկ.
35 Ախար չէ՞ մեղք ենք… մենք էլ ենք ձերը,
Դռան մեջ կանգնեց խանութի տերը։
— Հա՛, կըտամ, կըտամ… ի՞նչ ես խանգարում,
Տեսնում ես՝ նըստած [ես բան] եմ գըրում…
Գընա, սպասիր 40 տարի…
40 Ազգը հոբելյան պիտի կատարի…
— Ո՞րտեղ մնացի… ի՞նչ էի գըրում…
Ի՞նչ եք ներս գալիս մարդու խանգարում…
«Կախարդական այն աշխարհում…»։
— Շատ համբերելուց կըտըրվեց չարես,
45 Քո պարտքը, ախպեր, պիտի վըճարե՞ս,
Թե՞ հենց միշտ էդպես հայոց գըրողը
Պիտի կըլանի ձեռն ընկած փողը…
[— Գրում եմ, ախպեր, հանգիստ թող արա,
Չի կորչիլ տված փողդ ինձ վրա.]
50 Դե գոնե սպասիր … 40 տարի—
Ազգը հոբելյան պիտի կատարի…
Ի՞նչ եղավ [թուղթս] գրիչս… ո՞ր կողմը կորավ…
Էսպես էլ մարդի՞կ կըլնեն անիրավ…
«Կախ…»։
55 Հոգին էլ էստեղ հասավ բերանը,
Ու մեծ գըրողը կանգնեց դռանը.
— Դեհ, ժամը հասավ, պատրաստվիր, պոետ,
[Տենչերդ] հավաքիր ու արի ինձ հետ—
Վա՛հ, այսպես անժամ… դրամաս հապա՞…
60 [Ցնորք, ծրագիր,] ուսում… Եվրոպա…
Հըրեշտակն այստեղ այնպես ծիծաղեց,
Խեղճ մարդը, իսկույն դալկացավ, պաղեց…
Եվ էլ չըսպասեց 40 տարի…
Ազգը մեծ թաղում պիտի կատարի։

378