Սիրելի ընկեր, որ պատահեցիր
Իմ և մուսայիս վեճի ժամանակ,
Զգայուն հոգով այնքան ցավեցիր,
Այնքան ջանացիր, որ մենք հաշտ մնանք, 5
Քեզ եմ նվիրում այս տրտում՝ (?) էջը
Քե՜զ, որ հասկացար այն ծանր վեճը։
[Այսպիսի] ծանըր ու լուռ վեճերով
Մաշվում է մեր կյանքն…. սպառվում,
Հոգնում . . . . . . . . . . 10
Հոգու սրբազան կրակը մարում,
Անպտուղ դառնում կյանքը բեղմնավոր,
Թարշամում, ինչպես ծաղիկ մենավոր։
Այսպես է մեր մեջ գրողի կյանքը…
Եվ մեր աշխարհքում խավար (?) ու մթին, 15
Ո՞վ է հասկանում այս վեհ տանջանքը
Ո՞վ է թափանցում գրողի հոգին.
[Եվ ո՞վ է առնում իր սրտին մոտիկ…
Ո՞ւր է այն մարդը, ո՞ւր են այն մարդիկ։]
Ես ևս առած քնար գրողի, 20
Թեև շատ անշուք, երերուն (?) ու կարճ,
Անցել եմ կյանքում մի դժվար ուղի,
Կանգնել եմ անթիվ փորձության առաջ.
Վիճել եմ— անցել… և այժմ գրում,
Քե՜զ, որ իմացար, քեզ եմ նվիրում։