Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
* * *
Ես քո լեզվով եմ ուզում քեզ սիրել,
Քո լեզվով ասել քեզ սիրո խոսքեր…
Երգել եմ ուզում աչքերդ կապույտ,
Աչքերդ կապույտ, որպես հանգիստ հով,
5
Մազերդ ոսկի, հայացքդ հանդարտ,
Մեղմ ու կախարդիչ, քողարկված լույսով։
Օ՜, Վրաստանի դու չքնաղ հոգի,
Ես քեզ եմ տեսնում, թե՛ քուն, թե՛ արթուն,
Թովչանքով դու լի, չքնաղ վիրուհի,
10
Հեքիաթ . . . . աչքերի մեջ դու։
Քո շարժումները եղնիկի նման,
Հեքիաթների մեջ թագուհու նման,
Նայվածքդ բարի, մի քիչ վախվորած,
Որսորդից փախած [եղնիկի նըման]։
|
|
381