Խոսքս, տեսաք, որ կատարվեց…
Բայց թե ձեզնից ո՞րը տարվեց,
Այդտեղ արդեն գործ չունեմ ես,
Էն մոցիքուլ տերտերի պես, 5
Որ ինչ անի,
Միշտ մեղ չունի…
Ինձ հանգ էր պետք, իսկ ձեզ՝ փեսա.
Ես ի՞նչ գիտեմ խելոք է սա.
Հանգում բերեց խեղճ պոետը, 10
Ինքն էլ իսկույն եկավ հետը…
Այլ է հանգը,
Այլ է կյանքը,
Ինչ որ հանկարծ հանգում կըգա
Մեկ էլ տեսար՝ կյանքում չըկա, 15
Բայց և ինչ որ գտնեք կյանքում
Չեք պատահիլ ոչ մի հանգում—
Եվ թող ամեն դարդ ու ցավիդ
Հանգն ու վերջը լինի Դավիթ։