Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԶՆԻՎ ՏԻԿՆԱՅՔ, ՋԱՀԵԼ ՀՅՈՒՐԵՐ

Ազնիվ տիկնայք, ջահել հյուրեր.
Շատ չեն կյանքում այսպես օրեր…
Եվ, միշտ այսպես, երբ որ լինի,
Նըստեք ուրախ մի սեղանի,
5 Ողջ մոռացած— սիրտ ու հոգի
Նըվիրեցեք տաղ ու երգի.
Բարձր երգեք խընդում ու սեր.
Շատ չեն լինում ուրախ օրեր։
Ահա լեռներ, կանաչ անտառ,
10 Գետի կարկաչ, երկինք պայծառ,
Եվ բաժակներս լի-փըրփըրուն,
Ինչպես այս մեր սրտերն եռուն,
Որ աշխուժով թըռչում են վեր.
Շատ չեն լինում այսպես ժամեր։
15 Բայց այստեղից, մեր սիրելի
Հալեյ, Քյարամ, Աբգար-օղլի,
Ուր ուզենաք դուք արշավել,
Չը մոռանաք հեք Ուրավել,
Եվ այս հարկը, այ իգիթներ,
20 Շատ չեն լինում այսպես տըներ։

388