Փառքից հարբած
Ագահ աստված, 140
Փըռեց հայացքն ամենատես,
Չափեց անչափն [ագահ ու վես]
Ու նկատեց… կապույտ հեռվում
Շողշողում էր ու վառվըռում
Հմայքներով հըրաշագեղ 145
Արուսյակը— շարմաղ, շըքեղ։
Կըրքից հարբած,
Հուր գիրկը բաց
Ողջ երկընքով, տիեզերքով,
[Առաջ] վարեց արագ ձեռքով 150
Նըժույգները իր ոսկեպայտ,
Շող շող տալով ու հըրացայտ,
Հասավ, առավ իր գըրկի մեջ,
Հալեց, ձուլեց իր փառքի մեջ…