Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Ա՛խ, երանի թե լիներ մի հնար—
Այդ ժպիտը միշտ քո դեմքին մնար.
Ես վախենում եմ մի ժամից հետո
Անցնի խնջույքը, և կյանքից դժգոհ
5 Մտածմունքներով դարձյալ դու տխրես…
Ա՜խ, երանի թե մնայիր այդպես…