Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
16֊ից հետո |
Այստեղ տուր ձեռքդ, մոտեցիր, ընկեր,
|
|
Մի նայիր ետև, ինչ է կատարվում…
|
|
Մենք խո եղբայր ենք դարերից ի վեր,
|
|
Մեզ խո միևնույն կրակն է այրում[1]։
|
|
|
|
Մոտեց<իր>… իմ հին բարեկամ,
|
|
Եվ թող որոտան լեռները բոլոր,
|
|
Թող լինեն վկա մեր նոր հաշտության–
|
|
Խոսքը վերջացրեց Մասիսն ալևոր։
|
19 |
Այն սեգ լեռները [համբուրվում] ողջունում էին։
|
1893
«ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ… Ա՜Խ, ԵՎ ԱՅՍ ՀՈԾ…»
(էջ 134)
Տարբերակ
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ
Քրիստոս հարյավ… ա՜խ երանի
Կենդանանար իմ մեջ էլ
[Խնդությունը] Սուրբ եռանդը հին օրերի,
Որ շատ վաղուց է շիջել։
5
Երանի թե նույն սաստկությամբ
Սիրո կիրքը ևս հառներ,
Երկինքս էլի դառնար անամպ,
Միտքըս ուժգին սավառներ…։
Լռի՛ր, անմիտ, ինչ ես լալիս
10
Վհատ ձայնով ծերության,
Դեռ քո ճամփին լույս է տալիս
Ճառագայթը վաղորդյան։
|
|
- ↑ Ունի նաև՝ Մեզ խո միևնույն կարոտն է այրում։