Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թափառական եղանք այսպես․․․
Այն օրի՜ց եմ ծանոթ ես քեզ․․

35 — Լավ չեմ հիշում նրան հիմա,—
Բարեկամ էր, ընկեր, թե կին,
Ահա, ասիր, միշտ իմն է սա,
Եվ գըրկեցիր դու կաթոգին,
Բայց նա ոտքեց հույսդ էլ, սերդ էլ․
40 Այն օրի՜ց եմ ես քեզ գըտել…

— Մի օր, հանկարծ, պա՜ղ, դալկահար՝
Քո սիրելին ընկավ-մեռավ.
Դու արցունքոտ աչքով տեսար,
Թե ինչպես նա հողում կորավ,
45 Էլ չերևա՜ց, ոչ մի անգամ.
Այն օրի՜ց ենք մենք բարեկամ․․․

Տխո՛ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր.
Վիշտս ու ես ենք արթուն մենակ
Եվ ուզում ենք մի լավ հիշել,
50 Թե որտեղից իրար գըտանք․
Եվ անցքերը պատմում է նա,
Համրում է նա ու թիվ չըկա․․․



1899
ԿՈՐԱԾ ՑՆՈՐՔՆԵՐ
(էջ 185)
Ինքնագրի մշակման պատկերը
Վերնագիր ա ԹՈՇՆԱԾ ԾԱՂԻԿՆԵՐ
բ ԿՈՐԱԾ ՑՆՈՐՔՆԵՐ
1 ա [Սուրում է քամին հայրենի] հովտում,

467