Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ո՛ւզում ենք մի լավ հիշել,
Թե որտեղից իրար գտանք։

5 — Ասա՛, իմ վիշտ, իմ սև թախիծ,
Այ անբաժան կյանքիս ընկեր,
Դու ո՞ր օրից կամ որտեղի՞ց,
Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել․․․
Եվ նա՝ տխուր սըրտիս խորքից,
10 Մեկ-մեկ հիշում— պատմում է ինձ։

— Է՜ շատ վաղուց, դու չես հիշում,
Մայրդ նստած օրրանիդ մոտ՝
Մեղմիկ լալով, երգ էր ասում,
Տխուր «նանի՜կ» մելամաղձոտ,
15 Որ տակավին չես մոռացել.
Նրա հետ եմ սիրտըդ մըտել…

Է՜ շատ վաղուց.— փոքր էիր դու,
Այդ քու փոքրիկ տըղի նըման,
Մի խաղընկեր ունեիր թույլ.
20 Որբ տղա էր. ողջ էլ նըրան
Ծեծում էին ու խենթ կանչում.
Այն օրի՜ց եմ քեզ ճանաչում․․․

— Աղեն մի օր դուռը կըտրած
Սպառնում էր պարտ֊գյուղացուն.
25 Խեղճ աղքատը, ճարը հատած,
Ձայն էր տալիս վե՜ր— Աստծուն,
— Խղճա՜, փրկի՜ր— առ հոգիս, Տե՜ր․․․
Այն օրից եմ ես քեզ ընկեր…

— Մի մարդ եկավ տոպրակն ուսին,
30 Տըկլոր մանչի թաթը բըռնած,
— Մեզ խղճացեք, սերն Հիսուսին,
Մեր աշխարհքից մենք հալածված՝