Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորն ընդգրկում է հեղինակի բանաստեղծությունները (բացի քառյակներից), գրված 1881—1922 թթ.։

Հատորում զետեղված բանաստեղծությունների համար հիմք են ծառայել Թումանյանի կենդանության օրոք տպագրված ժողովածուներում հրատարակված բնագրերը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և բանաստեղծի ընտանիքի արխիվում պահվող ինքնագրերը։ Ներկայացվում են նաև ցարդ անտիպ բանաստեղծություններ։

Հատորում օգտագործված են հետևյալ համառոտագրությունները.

ԲՄ I – Բանաստեղծություններ, հ. I, Մոսկվա, 1890

ԲՄ II — Բանաստեղծություններ, հ. II, Մոսկվա, 1892

Դ — Դաշնակներ, Թիֆլիս, 1893

Դփ — Դաշնակներ, փոփոխված, Թիֆլիս, 1896

ԱՄ — «Աղբյուրի մատենադարան» շարք, «Հովհաննես Թումանյան» ժողովածու, Թիֆլիս, 1899

ԲԹ — Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1903

ԲԲ — Բանաստեղծություններ, Բաքու, 1908

ՀՀ — Հայրենիքիս հետ, Թիֆլիս, 1916

ԲՊ — Բանաստեղծություններ, Կ. Պոլիս, 1922

ԳԵ — Հովհաննես Թումանյան, Գեղարվեստական երկեր, Երևան, 1934

ԵԺ I, II, III, IV, V, VI — Հովհաննես Թումանյան, երկերի ժողովածու, գիտական հրատարակություն 6 հատորով, Երևան, 1940—1959

Աղ — Աղբյուր, ամսագիր

ԲԳԱ — Բանբեր գրականության և արվեստի, հանդես

ԲԵՀ — Բանբեր Երևանի համալսարանի

ԳԱԹ — Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

ԳԹ — Գրական թերթ

Գղ — Գեղարվեստ, հանդես

ԹԸԱ — Թումանյանի ընտանիքի արխիվ

ԹԺՀ — Թումանյանը ժամանակակիցների հուշերում, տեքստը պատրաստեց և ծանոթագրեց՝ Լ. Մ. Կարապետյան, Երևան, 1969

Թֆ — Թումանյանի ֆոնդ

Լ I, Լ II և այլն — Լուսաբեր, դասագիրք, Ա տարի, Բ տարի և այլն

ԽԳ — Խորհրդային գրականություն, ամսագիր