Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խմբ.—Խմբագրական կոլեգիա

ՀԳ — Հայ գրողներ (Ա, ռուսահայ գրողներ), Թիֆլիս, 1914

Հհ — Հորիզոն, հանդես, Թիֆլիս, 1894

Հմբ — Համբավաբեր, շաբաթաթերթ

Հսկ — Հասկեր, ամսագիր

Հր — Հորիզոն, օրաթերթ

Հուշ — Հուշարար, երկշաբաթաթերթ

Մճ — Մուրճ, ամսագիր

ՆԱ — Նոր ալիք, օրաթերթ, Թիֆլիս

ՆՈՒ — Նոր ուղի, ամսագիր

ՆՀ — Նոր հոսանք, ամսագիր

Պր — Պրոլետար, օրաթերթ

ՍԳ — Սովետական գրականություն, ամսագիր

Տզ — Տարազ, շաբաթաթերթ

ՈՒՀ 1, 2, 4 — Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 1, Երևան, 1964, Հ. 2, Երևան, 1969, հ. 4, Երևան, 1985

ՓՎֆ — Փիլիպոս Վարդազարյանի ֆոնդ

Հեղինակի ծանոթագրությունները տրվում են տողատակ, աստղանիշներով։

Ուղղանկյուն փակագծերի մեջ դրվում են հեղինակի ջնջած բառերը, տողերը, հատվածները։

Սուրանկյուն, փակագծերի մեջ դրվում են խմբագրության վերականգնած և ըստ տրամաբանության անհրաժեշտ տառերն ու բառերը։


ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

(«Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով...»)

(էջ 23, 433)

Գրված է 1890 թ.:

«Հառաչանք» (նախնական վերնագիրը՝ «Ծեր այգեպանի պատմությունը») պոեմի նախերգանքն է:

Ինքնագիրը չի պահպանվել։ Հավանաբար կորել է 1908 թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը, երբ բանաստեղծին ձերբակալելուց առաջ ժանդարմերիան խուզարկել է նրա բնակարանը և այլ ձեռագրերի հետ բռնագրավել նաև հիշյալ պոեմի ձեռագիրը։ (Այս մասին մանրամասն տե՛ս ԵԺ II, 367)։