Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն ծոցատետրում պահվում է մեկ ինքնագիր՝ գրված հիշողությամբ 1890-ական թթ. սկզբներին։ Այստեղ 4-րդ տողն ունի երկու տարբերակ:

ԳԱԹ Թֆ № 11 ա պահվում է մեկ ինքնագիր ևս, որը, ըստ երևույթին, նույնպես ուշ ժամանակի գրություն է, թվագրված «1882—3»։

Առաջին անգամ տպագրվել է «Հավելված «Լույս», 1905 օրացույցի», էջ 21, այնուհետև Էմ. ք. Նազարյանց, «Ընտիր հատվածներ», 1907, էջ 268, ապա՝ ԵԺ 1, 427։

Տպագրվում է «Ընտիր հատվածներից»։

Հայտնի չէ, թե ում է ձոնված ոտանավորը։ Թումանյանի ժամանակակիցներ Վարսենիկ Գևորգյանի և Սարգիս Աբովյանի հուշերում, որպես մանուկ բանաստեղծի հափշտակության առարկա, հիշատակվում է Ջալալօղլու դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանի դուստր Վերգինեն (Վերգինե Պապաջանյան), որը տարիքով Թումանյանից բավական մեծ է եղել և մասնագիտությամբ՝ վարժուհի (տե՛ս ԹԺՀ, էջ 207—208 և 215)։ Մեկ այլ ժամանակակից՝ Անուշավան Աբովյանը, գրում է. «Սույն ոտանավորը պատասխանն է սիրած աշակերտուհու այն գրության, որով նա նախազգուշացրել էր Հովհաննեսին, թե չլինի՞ սիրով տարված, չկարողանա դասերը սովորել» (նույն տեղում, էջ 221)։ Այս աշակերտուհին էլ ըստ Ն. Թումանյանի Քալի Սիմոնյանն է, ըստ Ան. Աբովյանի՝ Քալի Շահվեդյանը (այս մասին մանրամասն տե՛ս Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, Երևան, 1969, էջ 104—105)։


1887
ԱՂՈԹՔ
(«Սողոմոնի պես, տեր...»)
(էջ 25)

Գրված է 1887 թ. փետրվարին։

Տիգրան Փիրումյանն իր հուշերում հիշատակում է ԲՄ 1-ում տպագրված 13 բանաստեղծություն և, հավանաբար բանաստեղծի զրույցներից քաղած, տեղեկություններ հաղորդում դրանց գրության շարժառիթների և Թումանյանի ներշնչման պահերի մասին։ Օրինակ՝ նրա հուշերից տեղեկանում ենք, որ այս՝ «Աղոթք» ոտանավորը, գրելու առիթ է ծառայել մի քահանայի բացականչությունը. «Փող է հարկավոր, փող, դուն փող ասա» (տե՛ս ԹԺՀ, էջ 345):

Ինքնագիրը չի պահպանվել։ Ըստ Արամ Առաքելյանի հուշերի՝ ինքնագիրը եղել է «գրելու թղթի թերթերից կարած» այն տետրում, որը 1888 թ. Թումանյանը ցույց է տվել Ներսիսյան դպրոցի բարձր դասարանցի