Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանձնելիս։ Դա երևում է բանաստեղծության բարձր արվեստից և, թերևս, նաև ակնարկից զավակների մասին. «Մենք էլ օրհնելիս մեր զավակներին» (հմմտ. Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 76)։


1888
ՆԱՀԱՏԱԿ
(«Փարթամ Կովկասի պարզ երկնքի տակ...»)
(էջ 30, 437)

Գրված է 1888 թ.։

Ա. Առաքելյանի վկայությամբ՝ այս ոտանավորը ևս եղել է այն տետրում, որ 1888 թ. Թումանյանը ցույց է տվել ընկերներին (տե՛ս «Աղոթք» բանաստեղծության ծանոթագրությունը)։

ԹԸԱ պատառիկների մեջ պահվում են մի քանի հատվածների ինքնագրերը։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 55—61, որտեղից և արտատպվում է։

Պատկանում է Թումանյանի այն բանաստեղծությունների շարքին, որոնք հարազատ են եղել հայ առաջադեմ երիտասարդությանը։ Ահա, թե այդ մասին ինչ է գրում Մոսկվայի Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանը, 1390 թ. հոկտեմբերի 22-ին Թումանյանին հղած նամակում. «Ձեր «Բանաստեղծությունները», այո՛, այստեղ հավանում են, բայց չհավանողներ էլ կան։ Քնքուշ մայիսյան վարդը, նույնիսկ, փշեր ունի... Իմ կարծիքով, Ձեզ հաջողվել է փոքր, կարճ բանաստեղծությունները, ինչպես է՝ «Նա էլ խեղդվեցավ», «Նահատակ», «Մարգարե», «Միամիտներին», «Երանություն էր խոստացել...» և այլն (տե՛ս ՈՒՀ 4, 276)։

Նույնն է գրում Բագրատ Թումանյանցը նոյեմբերի 10-ի նամակում՝ Մոսկվայի հայերին հափշտակած բանաստեղծությունների շարքում ավելացնելով «Գիշերային առաջին աստղի դիմաց», «Երանություն էր խոստացել հույսս ինձ», «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից», «Չարամիտներին» ոտանավորներր (նույն տեղում, էջ 282)։ Այս մասին տե՛ս նաև Ան. Աբովյանի դեկտեմբերի 6-ի նամակը (նույն տեղում, էջ 286)։