Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ
(«Լուսընկա գիշեր...»)
(էջ 27, 435)

Գրված է 1887 թ. օգոստոսի 10-ին։

Ըստ Տ. Փիրումյանի հուշերի՝ Թումանյանն այս ոտանավորը գրել է «Թիֆլիսի Մթածմինդա սարից մի լուսնյակ գիշեր քաղաքը դիտելուց և նրա աղմուկներն իր հայրենի Դսեղ գյուղի հանդարտության հետ համեմատելուց հետո» (տե՛ս ԹԺՀ, էջ 346)։

Ինքնագիրը չի պահպանվել։

Ա. Առաքելյանի վկայությամբ՝ այս ոտանավորը ևս եղել է այն տետրում, որ 1888 թ. Թումանյանը ցույց է տվել ընկերներին (տե՛ս «Աղոթք» բանաստեղծության ծանոթագրությունը)։

ԳԱԹ Թֆ № 1418 պահվում է 1908 Լ II֊ի մի էջ, որտեղ 3—16-րդ տողերը գրված են Թումանյանի ձեռքով։ Այստեղ 6-րդ տողում հեղինակը կատարել է մեկ ուղղում։

Առաջին անգամ, «Ամառային գիշերը գյուղում» վերնագրով, տպագրվել է ԲՄ I, էջ 76—78 (32 տող)։ Նույնը, առանց վերջին քառատողի՝ Դ (12-րդ ոտանավոր), այնուհետև, մշակված և ուղիղ կեսը կրճատված՝ 1908 Լ II, էջ 98—99, ապա՝ ԵԺ I, 14։

Տպագրվում է Լ II-ի՝ Թումանյանի ուղղած բնագիրը։ ԲՄ I-ը տալիս ենք որպես տարբերակ։


ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
(«Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ...»)
(էջ 28, 436)

Գրված Է 1887 թ.:

Ինքնագիրը չի պահպանվել։ Ըստ Ա. Առաքելյանի վկայության՝ այս ոտանավորը ևս եղել է այն տետրում, որ 1888 թ. Թումանյանը ցույց է տվել ընկերներին (տե՛ս «Աղոթք» բանաստեղծության ծանոթագրությունը).

Առաջին անգամ տպագրվել Է ՀՀ, Էջ 97—98, այնուհետև՝ Դփ, էջ 25—26, ԲԹ, էջ 11—12՝ վերամշակված, և հետագա բոլոր ժողովածուներում, ապա՝ ԵԺ I, 15:

Արատպվում է ԲԹ-ից:

Հիմնական վերամշակման է ենթարկվել 1894-ին, տպագրության