Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 104—105, այնուհետև՝ ԵԺ I, 23—24։
Արտատպվում է ԲՄ II-ից։
«ՆԵՐԻ՛Ր, Ո՛Վ ԿՈԻՅՍ, ՈՐ ՀՈՒԶԵՑԻ...»
(էջ 41, 437)
Գրված է 1889 թ.։
ԹԸԱ պատառիկների մեջ պահվում է վերջին քառատողի ինքնագիրը, թվագրված «89 թ.»։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 82, այնուհետև՝ ԵԺ I, 19։
Արտատպվում է ԲՄ I-ից։
ԿԱԼԻ ԵՐԳ
(«Կալ արա, գնանք...»)
(էջ 42)
Գրված է 1889 թ.։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ, «Լոռեցոնց» ենթավերնագրով, տպագրվել է Մճ, 1893, № 1, էջ 77, այնուհետև՝ ԵԺ I, 25։
Արտատպվում է Մճ-ից։
ԵԺ I-ում (էջ (616) կա հետևյալ խմբագրական ծանոթագրությունը. «Ժողովրդական երգ է: Հիշեցնում է մեր ֆոլկլորային ժողովածուներում և պարբերականներում տպագրված Լոռու կալերգերը։ Թ-ը, հավանորեն, օգտագործել է բանավոր աղբյուրներից իրեն հայտնի Լոռու կալերգերը, ինչ հաստատում է առաջին հրատարակության ենթավերնագիրը»։
Ա. Ինճիկյանը ավելի կոնկրետ է նշում այս և մի քանի այլ ոտանավորների սկզբնաղբյուրները. «...Իսկ հորեղբայր Մամից լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը։ Եվ, անշուշտ, «Գութանի երգը», «Կալի երգը» (Լոռեցոնց), «Կալի երգը» (ժողովրդական), «Գութան» բանաստեղծությունները գրված են իր նշանավոր մաճկալ հորեղբոր երգերի ներշնչմամբ» (Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 64—65)։
«ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ, ՀՈՒՍԱՀԱՏ...»
(էջ 43, 437)
Գրված է 1889 թ.։
Տ. Փիրումյանի հուշերում կարդում ենք, որ Թումանյանն այս բանաստեղծությունը