Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԵԹԵ ԻՄ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՑՔԸ ՄՆԱ...»

(էջ 47)

Գրված է 1890 թ. ապրիլի 1-ին, ինչպես թվագրված է առաջին հրատարակությունը։

Ըստ Տ. Փիրումյանի հուշերի՝ այս բանաստեղծության ներշնչանքի աղբյուրը եղել է մի ծանոթ աղջիկ, որին երկար ժամանակ սիրել է բանաստեղծը (տե՛ս ԹԺՀ, էջ 345)։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 83, այնուհետև՝ ԵԺ I, 32։

Արտատպվում է ԲՄ I-ից։


«ՊԱՆԴՈԻԽՏՆ ԵՐԳԵՑ ՕՏԱՐ ԵՐԿՐՈՒՄ...»

(էջ 48, 438)

Գրված է 1890 թ. ապրիլի 2-ին։

Ըստ Տ. Փիրումյանի հուշերի՝ Թումանյանն այս ոտանավորը գրել է «մի մշակի՝ շինությունից վայր ընկնելու առիթով» (տե՛ս ԹԺՀ, Էջ 345)։

ԹԸԱ պատառիկների մեջ պահվում է վերջին երեք տողերի ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 72—73, այնուհետև՝ ԵԺ I, 33։

Արտատպվում է ԲՄ I-ից։


«ՄԻ՛ ՈՐՈՆԻՐ ՄԻ ԺԱՄԱՆԱԿ...»

(էջ 49, 438)

Գրված է 1890 թ. ապրիլի 21-ին։

Ըստ Տ. Փրրումյանի հուշերի՝ Թումանյանն այս ոտանավորը հասցեագրել է իրենց տուն այցի եկած մի օրիորդի, որին ժամանակին անպատասխան սիրել է և որն իր այցելության ժամանակ համակրանքի ուշացած ցույցեր է արել նրան (տե՛ս ԹԺՀ, էջ 345)։

Առաջին անգամ «N-ին» խորագրով, տպագրվել է ԲՄ I, էջ 81, թվագրված «1890 թ. ապրիլի 21-ին», այնուհետև՝ նույնը, առանց վերնագրի՝ Դ և ԴՓ, փոփոխված և «Մի որոնիր» վերնագրով՝ ԲԹ, ԲԹ-ի բնագիրն առանց վերնագրի՝ ԲԲ, ապա՝ ԵԺ, 34։

Արտատպվում է ԲԲ-ից։