«ՇԱՏԵՐԻ ՆՄԱՆ ՆԱ ԷԼ ԽԵՂԴՎԵՑԱՎ...»
(էջ 50)
Գրված է 1890 թ. ապրիլի 22-ին:
Ըստ Տ. Փիրումյանի հուշերի՝ ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր դատապարաել են «Չոփուռի տղաներին» և նրանց նման «գաղափարական» ավազակներին առանց հաշվի առնելու ավազակության սոցիալական պատճառները (տե՛ս ԹԺՀ, էջ 346):
ԹԸԱ պատառիկների մեջ պահվում ՝ 12—16-րդ տողերի ինքնագիրը:
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 92, այնուհետև՝ ԵԺ I, 35։
Արտատպվում Է ԲՄ I-ից։
Տե՛ս նաև «Նահատակ» բանաստեղծության ծանոթագրությունը։
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
(«Ո՞րն է դրախտը,— վայրն երանավետ...»)
(էջ 51)
Գրված է 1890 թ. ապրիլին։
ԳԱԹ՝ Հովհաննես Մալխասյանի ֆոնդ, № 152 պահվում է 1—18 տողերի ինքնագիրը, որ Թումանյանը նվիրել է Մալխասյանին հետևյալ ընծայականով. «Հիշատակ պ. Հ. Մալխասյանին, 29-ին հունվարի, 1891 թ., Թիֆլիս»։
Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1891, № 7—8, էջ 877—878, այնուհետև՝ ԲՄ II, էջ 160—161, թվագրված՝ «1890 թ., ապրիլ», ապա՝ ԵԺ I, 36-37:
Արտատպվում է ԲՄ II-ից։
ՄԱՐԳԱՐԵ
(«Երբ որ վեհության կնիքը ճակատին...»)
(էջ 53)
Գրված է 1890 թ. մայիսի 1-ին, Գր. Արծրունու հրապարակախոսական գործունեության քսանհինգամյակի կապակցությամբ։ Այս մասին բանաստեղծի ժամանակակից Տիգրան Փիրումյանր գրում է. «…Նույն Արծրունուն էր վերաբերում նաև «Մարգարեն», բայց Թումանյանը կամեցավ