ՉԱՐԱՄԻՏՆԵՐԻՆ
(«Դուք, մեծ հայրերի ընկած զավակներ...»)
(էջ 57)
Գրված է 1890 թ. մայիսի 20-ին:
Ըստ Տ. Փիրումյանի հուշերի՝ Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է «Թիֆլիսի Մթածմինդա սարից դիտելով քաղաքը» (տե՛ս ԹԺՀ, էջ 346):
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 93—94, թվագրված՝ «1890 թ. մայիսի 20», այնուհետև՝ ԵԺ I, 40—41։
Արտատպվում է ԲՄ I-ից:
Տե՛ս նաև «Նահատակ» բանաստեղծության ծանոթագրությունը:
ԴԱՐՁՅԱԼ ՆՐԱՆՑ
(«Հայտնի եզվիտներ, ի՞նչ եք աղմկում...»)
(էջ 58, 439)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Հիշեցնում է «Չարամիտներին», «Միամիտներին», «Երանություն էր խոստացել հույսս ինձ», «Մարգարե», «Ազդ» բանաստեղծությունները, որոնք գրված են բանաստեղծի Կոնսիստորիայում ծառայելու տարիներին (1887—1892 թթ.»: Թվում է, նույնիսկ, որ օրգանական շարունակությունն է 1890 թ. մայիսի 20-ին գրված «Չարամիտներին» բանաստեղծության և պետք է գրված լինի նույն օրերին։
ԳԱԹ Թֆ № 49 պահվում է Մճ-ի արխիվից հանված մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ 1, 485։
Տպագրվում է ինքնագրից։
Վերը հիշատակված բանաստեղծությունների մասին ժամանակակիցները վկայում են, որ ուղղված են բարձրաստիճան հոգևորականների ու նրանց արբանյակների դեմ, և ժամանակին բանաստեղծը կարդացել է ընկերական նեղ շրջանում (հմմտ. Արսեն Ղլտճյան՝ «Մտերիմ հանդիպումներ», ԹԺՀ, էջ 279—283)։ Տե՛ս նաև «Նահատակ» բանաստեղծության ծանոթագրությունը։
ՄԻԱՄԻՏՆԵՐԻՆ
(«Երանի է ձեզ, որ չեք հասկանում...»)
(էջ 59)
Գրված է 1890 թ. հունիսի 12-ին։
Ըստ Տ. Փիրումյանի հուշերի՝ ոտանավորը նվիրված է այն խեղճ