գյուղացիներին, որոնցից մեծամեծ կաշառքներ են վերցրել Թիֆլիսի կոնսիստորիայի պաշտոնյաները։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ I, էջ 95, թվագրված՝ «1890 թ. հունիսի 12», այնուհետև՝ ԵԺ I, 42։
Արտատպվում է ԲՄ I-ից։
Տե՛ս նաև «Նահատակ» բանաստեղծության ծանոթագրությունը։
«Ո՛Հ, ԽՆԱՅԵՑԵՔ, ՄԻ՛ ՀԻՇԵՑՆԵՔ ԻՆՁ...»
(էջ 60, 439)
Գրված է 1890 թ. հունիսի 25-ին.
ԳԱԹ Թֆ № 18 պահվում է մաքուր արտագրված մեկ ինքնագիր, թվագրված՝ «1890 թ. հունիսի 25»։ Նույն տեղում, № 12 կա նաև թերի և ջնջումներով մի սևագիր-ինքնագիր, որն, ըստ երևույթին, մտահղացման առաջին գրառումներից է։
ԹԸԱ պատառիկների մեջ պահվում է ևս մեկ թերի ինքնագիր, որը բնույթով նման է Ա ինքնագրին և սկսվում է դրա 7-րդ տողից։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 87, 16 տող, այնուհետև՝ ԲԲ, էջ 14, 12 տող, ապա՝ ԵԺ I, 43։
Արտատպվում է ԲԲ-ից։
Ա ինքնագիրր տալիս ենք որպես I տարբերակ՝ տողատակում նշելով Գ ինքնագրի դրանից ունեցած տարբերությունները, Բ ինքնագիրը՝ որպես II տարբերակ:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ
(«Այս կրծքի տակ ապականված...»)
(էջ 61, 441)
Գրված է 1890 թ. հուլիսի 5-ին։
ԹԸԱ պատառիկների մեջ պահվում են մեկ թերի սևագիր-ինքնագիր (12-րդ, ապա՝ 21—28-րդ տողերը) և մի քառատող, որ Թումանյանը դուրս է թողել ԲՄ II-ից, և այժմ հնարավոր չէ պարզել, թե ինչ տեղ էր գրավելու բանաստեղծության մեջ։ Հրատարակել է Ա. Ինճիկյանը (տե՛ս Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 76)։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 89—92, այնուհետև՝ ԵԺ I, 44—46։
Արտատպվում է ԲՄ II-ից։