Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 110, թվագրված՝ «1890 թ. հոկտ. 5», այնուհետև՝ ԵԺ I, 49։
Արտատպվում է ԲՄ II-ից։
ԱԶԴ
(«Հեռացրեք նրան աստծո սեղանից...»)
(էջ 68)
Գրված է 1890 թ. հոկտեմբերի 18-ին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ «Պահպանողականներին» ենթավերնագրով տպագրվել է Մճ, 1892, № 1, էջ 32, այնուհետև առանց ենթավերնագրի՝ ԲՄ II, էջ 135, որտեղից և արտատպվում է։
«ՈՉ ՅՕՐԻՆԱԿ ԱՅԼՈՑ»
(«Ազատ, համարձակ բարձրացի՛ր, արատ...»)
(էջ 69)
Գրված է 1890 թ. հոկտեմբերին:
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 134, թվագրված «1890 թ. հոկտեմբեր», այնուհետև՝ ԵԺ I, 50։ Արտատպվում է ԲՄ II-ից։
ՀԱՄԵՐԳ
(«Վտակը ժայռից ներքև է թըռչում...»)
(էջ 70, 442)
Գրված է 1890 թ. դեկտեմբերի 2-ին:
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1891, 5, էջ 621, այնուհետև՝ ԲՄ II, էջ 79, թվագրված՝ «1890 թ. դեկտ. 2», հետագա ժողովածուներում և ԲՊ, էջ 13, ապա՝ ԵԺ I, 51:
Արտատպվում է ԲՊ-ից: