Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ո՛Հ ՄԵՂՄԱՑՆԵԼ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԴՈՒՆ...»

(էջ 64, 441)

Գրված է 1890 թ. հուլիսի 5-ին,

ԳԱԹ՝ Թֆ № 11 պահվում է մեկ թերի սևագիր-ինքնագիր։ Նույն տեղում, № 282 պահվում է նաև մեկ մաքրագիր-ինքնագիր։ Երկուսն էլ թվագրված են՝ «5 հուլիս»։ Տարեթիվը պարզվում է 1890 թ. օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 28-ին բանաստեղծի՝ Ան. Աբովյանին գրած նամակներից, որոնցում ակնարկվում է այս բանաստեղծությունը։ Առաջինում կարդում ենք. «Ստեփանի նամակի հետ մի ոտանավոր ուղարկեցի, կարծեմ թախծալի է. չէ՞...», երկրորդում՝ «Շատ ուրախացա քո նամակի վերջաբան ոտանավոր պատասխանովդ, վերջին երկու տունը հավանեցի, որոնք իբրև «հույս» պատասխանում են իմ «թախիծին» (տե՛ս ԵԺ V, 23 և 26)։

Մաքրագիր-ինքնագրի բնագրից առաջ կան Ան. Աբովյանին ուղղված հետևյալ տողերը. «Ահա, Անուշավան, իմ այս միջոցներում գրած բանաստեղծություններից մեկն իբրև նմուշ, կատարյալ թախիծ է (գուցե թաղիք)»։

1893 թ. փետրվարի 4-ին Թումանյանն իր բանաստեղծությունների մոսկովյան հրատարակության երկու հատորները (ԲՄ I, ԲՄ II) միասին կազմած նվիրել է Դարյա Գոլոշյանին՝ անվանաթերթի վրա, ընծայականից հետո մեջ բերելով այս բանաստեղծության 17—23-րդ տողերը։ Գիրքը պահվում է ԹԸԱ։

Առաջին անգամ, Բ ինքնագրից, տպագրվել է ԵԺ I, 439—440։

Տպագրվում է նույն ինքնագրից։


«ԴԵՌ ԱՆՀԻՇԵԼԻ ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ...»

(էջ 66)

Գրված է 1890 թ. սեպտեմբերի 30-ին։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 80—81, թվագրված՝ «1890 թ. սեպտ. 30», այնուհետև՝ ԵԺ I, 47—48։

Արտատպվում է ԲՄ II-ից։


ՆՐԱՆ

(«Ես ուզում եմ, որ ինձ նման...»)

(էջ 67)

Գրված է 1890 թ. հոկտեմբերի 5-ին։

Ինքնագիրը չի պահպանվել։