ՏԱՐՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ
(«Կարմիր արևն առավոտյան...»)
(էջ 74)
Գրված է 1890 թ.:
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ ստպագրվել է ԲՄ II, էջ 95—97, այնուհետև՝ ԵԺ I, 57—58:
Արտատպվում է ԲՄ II-ից:
ԲՄ II-ի սեփական օրինակում Թումանյանն ուղղել է 33-րդ տողի վրիպակը։ Եղել է՝ «Տեսավ հեռվից քաջալերը», դարձրել է՝ «Տեսավ հեռվից քաջ աշիրը»։
«Հին կռիվը» պոեմի նախնական տարբերակի հատվածներից է, որը հետագայում դուրս է մնացել ընդհանուր հենքից (տե՛ս «Տարոնի գարունը» ոտանավորի ծանոթագրությունը)։
ԳԻՇԵՐ
(«Եկավ գիշերն, սփոփանքը...»)
(էջ 76, 442)
Հավանաբար գրված է 1890 թ.։
Ինքնագիրը չի պահպանվել։
ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի օրինակը՝ հեղինակի ուղղումներով։
Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1895, № 16, էջ 238, «Հատված պոեմից» ենթավերնագրով, այնուհետև, առանց ենթավերնագրի՝ ԲԲ, էջ 41—42, ապա՝ ԵԺ 1, 121—122։
Տպագրվում է Թումանյանի ուղղած բնագիրը։
«Հին կռիվը» պոեմի նախնական տարբերակի հատվածներից է, որը հետագայում դուրս է մնացել ընդհանուր հենքից (տե՛ս «Տարոնի գարունը» ոտանավորի ծանոթագրությունը)։
«ԿՈՒՐԾՔՍ ԵՐԲԵՄՆ ԵՌ է ԳԱԼԻՍ ԵՎ ՈՒՌՉՈՒՄ...»
(էջ 78, 443)
Գրված է 1890 թ.։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Մճ, 1891, № 6, էջ 746, այնուհետև՝