Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ ՀԸՐԱՇԱՓԱՌ...»

(էջ 80)

Գրված է 1890 թ.:

ԳԱԹ՝ Թֆ № 26 ա պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ II, էջ 107, թվագրված՝ «1890 թ.», այնուհետև՝ ԵԺ I, 55։

Արտատպվում է ԲՄ II-ից:


ՏԱՊԱՆԱԳԻՐ

(«Կյանքի տղմի մեջ գլխովին թաղված...»)

(էջ 81)

Գրված է 1890 թ.:

ԳԱԹ՝ Թֆ № 18 պահվում է մեկ ինքնագիր, որ հանված է Մճ-ի արխիվից: Ա. Ինճիկյանը տալիս է հետևյալ ծանոթագրությունը. «Բանաստեղծության ինքնագիրը գտնվել է «Մուրճի» արխիվում։ Ժամանակին չտպագրվելու պատճառը եղել է, հավանորեն, գրաքննության արգելքը կամ Արասխանյանի զգուշավորությունը։ Հետաքրքրական է, որ ժամանակի հասարակության ոսկի կուռքերի հավաքական դիմանկարը բնութագրող այս ոտանավորի վերջին տողը բանաստեղծը նույնությամբ օգտագործել է իր երգիծական պոեմի «Փողի քսա՜կը, փողի քսա՜կը...» հատվածում («... Կանգնեցին արձան անվախճան փառքի»)» (տե՛ս Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 493—494)։ Ինչպես այս, այնպես էլ մի քանի ուրիշ երգիծական ոտանավորներ և էպիկական ֆրագմենտներ («Աղոթք», «Հայի զարմանքը», «Հայի տրտունջը», «Հայի ցավը», «Գրականական մազանդա», «Վայր ընկնող աստղեր», «Կտակ», «Հայոց անբախտ գրողը»), «որոնք գրեթե բոլորն էլ գրված են պոեմի ստեղծման ժամանակաշրջանում և իրենց վշտախառն ծաղրով ուղղված են գրողին և արվեստագետին խորթ հասարակության, նրա բարքերի ու կուռքերի դեմ» (նույն տեղում, էջ 494), ուսումնասիրողն իրավամբ կապում է «Պոետն ու Մուսան» երգիծական պոեմի հետ։

Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1932, № 27, այնուհետև՝ ԵԺ I, 441։

Տպագրվում է ինքնագրից։