Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայրենակիցների կարիքները և որպես գործունյա դիվանագետ, որը մեծ ջանքեր էր գործադրում ռուսական կայսեր պաշտպանությունն ստանալու՝ Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումներն իրականացնելու համար։

Այնուհետև Թումանյանի համակրանքը, ավելի ճիշտ՝ Խրիմյանի, որպես քաղաքական գործչի, նրա դրական գնահատականը մնացել է անփոփոխ մինչև կաթողիկոսի վախճանը, որը տեղի է ունեցել 1907 թ. հոկտեմբերի 29-ին։ Այս կապակցությամբ է, որ բանաստեղծը երկրորդ անգամ տպագրության է հանձնել ոտանավորը։

Ինչ վերաբերում է այն «նոր» ոտանավորին, ապա բացի Արս. Ղլտճյանին ուղարկած երկու տողից, ուրիշ ոչինչ մեզ չի հասել։


ՆԱ ՆՍՏԱԾ ԷՐ…

(«Նա նստած էր դաշնամուրի առաջին…»)

(էջ 142, 455)

Գրված է 1893 թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1893, № 41, էջ 632, այնուհետև՝ Դ (13-րդ ոտանավոր), Դփ, էջ 36, թվագրված՝ «1893», ապա՝ ԵԺ I, 110։

Արտատպվում է Դփ-ից։


ԽՐՃԻԹՈՒՄ

(«Մանուկները գոռում-գոչում...»)

(էջ 143, 455)

Գրված է 1893 թ.։

ԳԱԹ Թֆ № 33 պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «1893»։ Թվագրությունից ներքև Թումանյանը գրել է. «(«Լույս» օրացույց, 1905)», որից հետևում է, որ գրված է տպագրությունից հետո։

ԳԱԹ Թֆ պահվում է նաև «Լույսում» տպագրված բնագրի կտրոնը՝ հեղինակի կատարած բարեփոխումներով։

Առաջին անգամ տպագրվել է «Լույս» օրացույց–հանդես (տպ. 1904), էջ 469—471, այնուհետև ԵԺ I, 111—112։

Տպագրվում է հեղինակի բարեփոխած բնագիրը։