Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1894

ՆՈՐ ՏԱՐԻ

(«Դու էլ արի…»)

(էջ 145, 456)

Գրված է 1894 թ. հունվարի 1-ին։

ԳԱԹ Թֆ № 34 պահվում է մեկ ինքնագիր, որը վերնագրված է եղել «Հունվարի 1-ին»։ Բանաստեղծն այս վերնագիրը ջնջել է, փոխարենը գրել՝ «Նոր տարի», թվագրված է «1894»։ Նույն տեղում պահվում է նաև երկրորդ ինքնագիրը, վերնագրված՝ «Նոր տարուն», դարձյալ թվագրված՝ «1894»։

Առաջին անգամ տպագրվել է Տզ, 1896, № 1, էջ 2, այնուհետև՝ ԵԺ I, 114—115։

Տպագրվում է Ա ինքնագրից, քանի որ Տզ-ում կան մի քանի փոփոխություններ, որոնք ակնհայտորեն խմբագրությանն են։


«ԵՍ ԱՍԱՑԻ,— ԴՈԻ ԾԱՂԿՈՒՄ ԵՍ…»

(էջ 147, 457)

Գրված է 1894 թ. նոյեմբերի 5-ին։

Ինքնագիրը չի պահպանվել։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ուղղումներ է կատարել։

Առաջին անգամ տպագրվել է Հհ, էջ 108, թվագրված՝ «1894, նոյեմբերի 5», «Օր. N-ին» վերնագրով։ Այնուհետև, «Ես ասացի…» վերնագրով՝ Դփ, էջ 32, առանց վերնագրի՝ ԲԲ, էջ 34, ապա՝ ԵԺ I, 116։

Տպագրվում է ԲԲ-ի Թումանյանի ուղղած բնագիրը։


ԺՊՏՈՒՆ ԱՉՔԵՐ

(«Դու մի՛ հավատա ժըպտուն աչքերին…»)

(էջ 148, 457)

Գրված է 1891 թ.։

ԳԱԹ Թֆ № 35 պահվում է մեկ ինքնագիր՝ «Հարգելի օրիորդ Երանյան Վարդանյանցին, 95 թ. նոյեմբեր 9, Ախալքալաք» մակագրությամբ։ (Այս մասին մանրամասն տե՛ս ԹԺՀ, էջ 402 և 946—947)։

ԳԱԹ Թֆ № 1355 պահվում է ԲԲ-ի հեղինակի սեփական օրինակը, որտեղ Թումանյանն ուղղումներ է կատարել, թվագրված է՝ «1894»։